կարևոր
3709 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 10:09
Հասարակություն

Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանն են հանձնում, որ դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն․ Գառնիկ Դանիելյան

«Սա գործելաոճ չի, միանգամից մայթում կանգնած, փողոցով անցնող մարդկանց. օպերատորներից մեկի հետևից այնպես խփեցին, կամեռան վնասվեց. ու դա դիտավորյալ են անում»: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Աբովյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին, որոնք բերման են ենթարկում փողոց փակած քաղաքացիներին:

«Խոշտանգիչ են էս մարդիկ: Սա մեր երկրի, մեր հայրենիքի համար խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում մարդիկ:  2018-ին իրենց նկատմամբ ուժ էին կիրառո՞ւմ, իհարկե ոչ: Հիմա մարդիկ հանձնարարություն են ստացել փողոցում քայլող մարդկանց, լրագրողներին վախեցնելու: Լսել եմ՝ ինչ-որ պրեմիաներ են խոստացել կամ տվել են ոստիկաններին: Հիմա գումարի համար պետք չի իրենց էդքան շատ կտրտեն, որ իրենց շեֆը տեսնի, թե ինչ ձեւ են իրենք վարվում: Եթե ճանապարհ են փակել, ոստիկանությունը պարտավոր է ողջամիտ ժամանակ տա, մի քիչ բարեկրթությու դրսեւորի: Ի՞նչ է նշանակում լրագրողին ասես սադրիչ: Ոչ էլ ճանապարհ փակողներն են սադրիչներ:

Արցախը հանձնեցին, հիմա էլ Հայաստանն են հանձնում, որ դառնան Ադրբեջանի ոստիկանությո՞ւն: Դուք տեսաք՝ Կիրանցում ոնց վերաբերվեցին մարդկանց, ինչպես խոշտանգեցին: Դուք կարմիր գծեր չունե՞ք: Ոստիկանները խոշտանգելու, ծեծելու, ջարդելու  հրաման են ստացել: Բայց դա հայրենատեր մարդկանց վրա չի ազդելու»,-ասաց պատգամավորը:
 

Մանրամասն՝ տեսանյութում։