կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 13:54
Հասարակություն

Պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ․ Պողոսյան

Պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ․ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Հարգելի բժիշկներ,

Այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։

Եվ այսպես․

Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա

Վիրաբույժ – 39 639.6 դրամ

Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ

Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում

Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ

Հիմա հարց՝ պատասխանատվությո՞ւնն է քիչ, աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։

Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի»։