Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 26-ին Դաշնակցությունը հանդես եկավ սեփական թեկնածու չառաջադրելու մասին հայտարարությամբ, նշելով սակայն, որ ընտրական գործընթացներից մի կողմ չի քաշվելու: Հայտարարվեց, որ Գերագույն մարմինը հետեւելու է նախընտրական գործընթացներին` կողմնորոշելու համար ՀՅԴ կազմակերպական կառույցին եւ համակիրներին: Ընտրությունները բոյկոտելը ՀՅԴ-ի համար անընդունելի են: Երկու շաբաթ առաջ ասվածը դեռ ուժի մեջ է` առանց որեւէ նորության:
Երեկ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին, թե` գոնե հիմա, երբ հիմնական խաղացողները հայտնի են, Դաշնակցության դիրքորոշումը հստակեցվա՞ծ է, ասել է. «Այն ամենին, ինչ ասուլիսի ժամանակ ներկայացրել ենք, այս պահի դրությամբ ավելացնելու որեւէ բան չունենք»:
Պատճառը տոնական օրերն են եւ այդ ընթացքում քաղաքական քննարկումներ չանցկացնելը: ՀՅԴ-ն, հնարավոր է, մոտ ապագայում քննարկումներ կազմակերպի որոշ թեկնածուների հետ, սակայն ժամկետի վերաբերյալ ոչինչ առայժմ հայտնի չէ:
Ըստ Ա. Համբարձումյանի` քննարկումների հիմքում, ՀՅԴ դիրքորոշումը հստակեցնելու առումով, ոչ միայն Դաշնակցության հրապարակած յոթ կետերն են ուղենիշ հանդիսանալու, այլեւ թեկնածուների նախընտրական ծրագրերը, թեկնածուների տեսակետները այլ հարցերի շուրջ, որից հետո ՀՅԴ-ն կորոշի` սատարո՞ւմ է որեւէ մեկին, թե՞ ոչ: