|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում հրաժարական կներկայացնի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին:
Ըստ տեղեկությունների` վերջինիս առաջիկայում պետք է հարցաքննեն նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Կարապետյանից, որը հայտարարեց. «Ես դեռ կկողմնորոշվեմ, կասեմ: Դեռ հրաման չկա: Կարող է` զորացրվեմ: Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու…»:
Իսկ մարտի 1-ի հարցաքննության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցից Կարապետյանը հանկարծակի վրդովվեց, ինչ-որ անհասկանալի բառեր ասաց ու անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն տեւական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ուզեցել՝ հաշվի առնելով փաստը, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: