|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ի թղթակիցը փորձեց գեներալ Մանվել Գրիգորյանից պարզել, թե վաղը պարտադիր կուտակայինի մասին օրենքի վերաբերյալ ՍԴ քննարկումներից ի՞նչ ակնկալիքներ ունի: Հարցը մինչև վերջ չլսելով` Մանվել Գրիգորյանը դժգոհեց. «Էհ, լավ էլի, լավ, լավ, գնա գործիդ, եկել ես ինձնից Սահմանադրական դատարանից ես հարցնում, գնա Գագիկ Հարությունյանից հարցրա: Գործերիցս հարցրա, առողջությունիցս հարցրա»: «Լավ, իսկ ինչպե՞ս է Ձեր առողջությունը» հարցին գեներալը կարճ պատասխանեց. «Լավ ա»:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Մխիթարյանըմ կուտակայինի վերաբերյալ հարցը լսելուց հետո խուսափեց պատասխանել` ասելով, որ երևի կխոսի ԱԺ նիստից հետո: