|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակը» գրում է, թե վերջերս իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու շուրջ: Ըստ որի` ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ձեւավորելու է կառավարություն, որում ներկայացված են լինելու նաեւ բարձր ձայներ ստացած թեկնածուները. մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին նախատեսում են առաջարկել արտգործնախարարի, իսկ Հրանտ Բագրատյանին` էկոնոմիկայի նախարարի պաշտոնները:
«Աբսուրդ. անհնար է նման բան»,- սրան ի պատասխան՝ արձանագրեց իշխանական իրազեկ աղբյուրը:
Բանն այն է, որ «համաձայնության կառավարության» մեջ ընդգրկվելու են ոչ թե նախագահի թեկնածուները, այլ` ԲՀԿ-ն: ՀՀԿ-ի հայտնի թեւը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փորձում է լուծել ընտրություններին չմասնակցող ԲՀԿ-ին ապագա կառավարության մեջ ընդգրկելու հարցը: Սրանով նաեւ փորձ է արվում կանխել ԲՀԿ կազմաքանդումը: