կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 10:30
Քաղաքական

Հովհաննես Սահակյանին կփոխարինի Արփինե Հովհաննիսյա՞նը. «Հայկական ժամանակ»

Հովհաննես Սահակյանին կփոխարինի Արփինե Հովհաննիսյա՞նը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջիկայում մտադիր է հրաժարվել այդ պաշտոնից։ Որպես պատճառ նա նշել է գերծանրաբեռնվածությունը։ «Ես նաեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ, ու մենք հիմա էլ, առաջիկայում էլ, ունենք նախագծեր ու փաթեթներ, որոնք ծավալուն են ու մասնագիտական առումով պահանջում են նստել, կարդալ, ժամանակ ծախսել»։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում շրջանառվւմ է ՀՀԿ խմբակկցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունը, ով չի թաքցրել հանձնաժողովի նախագահ դառնալու իր ցանկությունը»։