Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ բավարար հիմքեր ունի պնդելու, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել եւ իրականացվել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բուռն գործունեություն ծավալած մասոնական կազմակերպության միջոցով, որը հիմնականում գործում է Արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային տարածքի պետություններում իր քաղաքական ներկայացուցիչներին իշխանություն բերելու նպատակով:
«Այդ կազմակերպության ամերիկյան բուն կազմակերպության մեջ է մտնում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը եւ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարույր Հայրիկյանն այստեղ պատահաբար ընտրված զոհ է: Հայրիկյանը գիտեր, որ իր դեմ նման բան է կազմակերպվելու»,- հայտարարեց էպոսագետը:
Նա նաեւ նշեց, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանում կազմակերպվեց մասոնական հավաք, որի մասնակիցների անուններն այդպես էլ չհրապարակվեցին: Սեդրակյանը կարծում է, որ հիմա որպես մեղավոր են փորձում ներկայացնել իրեն, քանի որ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել ընտրապայքարի միակ թեկնածուին, ով ազգայնական գաղափարներով է առաջնորդվում:
Yerkir.am-ի հարցին, թե` ստացվում է` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայրիկյանի հետ կատարվածի մեջ կա՞պ կա` Հովհաննիսյա՞նն է կազմակերպիչը, Սեդրակյանը հայտարարեց. «Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեր, բայց այն ուժերը, որ իրեն սատարում եւ ֆինանսավորում են, հաստատ իրենց գործն է»: