|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դեկտեմբերի 31-ին, ժամը 06.45-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` ձկնաբուծարանի մոտ, ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը: Տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: