|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հունիսի 5-ին, ժամը 09:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ջրանցքից դուրս են բերվել վարորդ Ք. Ն.-ի (ծնված 1999 թ.) և ուղևոր Տ. Զ.-ի (ծնված 1987 թ.) դիերը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: