|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 5-ին, ժամը 00:13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս ընկել է հարակից ջրանցքը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի վերջնամասում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 12 VO 485 (վարորդ՝ Գ. Խ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 35 GT 061 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Հ. Ե.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ավոմեքենաների գազի բալոների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: