կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-13 13:40
Հասարակություն

Մեքենան ընկել է Սևջուր ջրանցքը

Մեքենան ընկել է Սևջուր ջրանցքը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-12 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս – Նորամարգ հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 2106» մակնիշի 11ՕՏ354 պ/հ (վարորդ` Ե. Բ., ծնվ.1989թ.) ավտոմեքենան ամբողջովին ընկել է Սևջուր ջրանցքը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: