|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 16-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում` Թաիրով կոչվող ջրանցքից, Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին (Երևան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ), ում 1-03 ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: