|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող, ավտոճանապարհին հարակից ջրատարում (մոտ 6 մ բարձրություն) փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ջրանցքից դուրս են բերել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: