Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, ով երեկ եկել էր Երևան` Գյումրու սպանդի վերաբերյալ հաղորդում նկարահանելու, նույն օրը վերադարձել է Մոսկվա:
Yerkir.am-ի տեղեկություններով` Մալախովը սկզբում հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, զրուցել նրա հետ:
Այնուհետև հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, սպանդի զոհերի հարևանների ու հարազատների հետ: Մալախովը բոլորի հետ զրույցում մի քանի անգամ ներողություն է խնդրել, որ Գյումրու սպանդի հաջորդ օրը եթեր է հեռարձակել այնպիսի հաղորդում, որում խոսվում է Ռուսաստանում ապրող հայերի կողմից իրականացված հանցագործությունների մասին, և որում խիստ քննադատության են ենթարկվել հայերը:
Վերջում Անդրեյ Մալախովը այցելել է հիվանդանոցում կյանքի համար պայքարող 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին, իհարկե, նա չի կարողացել մտնել փոքրիկի հիվանդասենյակը, քանի որ, երեկվանից սկսած, դա արգելված է:
Ասում են՝ Մալախովը նկարահանումների ու զրույցների ընթացքում եղել է հուզված ու ցնցված:
Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավոր Էրիկ Անթառանյանը, ով դիմավորել եւ ճանապարհել է Մալախովին, ասաց, որ քիչ առաջ նրան տեղյակ է պահել փոքրիկի մահվան մասին: «Խոսափողից այն կողմ պարզապես լռություն էր»,-ասաց նա:
Անթառանյանը նաեւ պատմեց, որ երբ Մալախովն այցելել է փոքրիկ Սերյոժային, նա, ըստ էության, որեւէ նկարահանում չի արել, պարզապես, անհանգստացած փոքրիկի առողջությամբ, զրուցել է նրան բուժող բժշկի, ՌԴ-ից ժամանած բժշկի, ինչպես նաեւ Առողջապահության նախարարի հետ եւ հայտնել օգնելու իր պատրաստակամության մասին:
Նշենք նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե երբ եւ ինչ ձեւաչափով կհեռարձակվեն արդեն իսկ նկարահանած կադրերը եւ արդյոք դա կլինի «Թող խոսեն» հաղորդման շրջանակներում: