|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկերը`Արամ Հակոբյանը, Комсомольская правда-ի հետ զրույցում պատմել է, որ հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ցուցմունք է տվել դերասանի նախկին կնոջ` Վիտալի Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ`Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու ու անձնական բնույթի տեսանյութերը տարածելու համար նրա դեմ սկսված հետաքննության շրջանակում:
«Վիտալինան պնդում էր, որ տեսանյութերը չի տվել հեռուստատեսությանն, ու իբր դա ինչ-որ այլ մարդ է արել: Բայց ինձ հայտնել են, որ հաղորդավար Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, որտեղ նա ցուցմունք է տվել՝ նշելով, որ հենց Վիտալինան է իրեն հեռուստաեթերի համար տեսանյութեր տրմադրել՝ դրանց դիմաց պարգևատրում ստանալով»,- ասել է Հակոբյանը:
Նա նաև նշել է, որ ինքը որոշել է ցուցմունք տալ այդ գործով: