Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի` կառավարական 2-րդ մասնաշենքի` ԱԳՆ-ի շենքի օտարման կարգը փոխվում է, եւ պետք է կազմակերպվի դասական աճուրդ:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, թե այս հարցը հասարակության համար ունի մեծ հետաքրքրություն, հետեւաբար` գործարքն ավելի թափանցիկ եւ հասարակությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է նախօրոք հայտնի գնորդ «Տանգո» ընկերության հետ կնքել գույքի օտարման նախնական պայմանագիր` սահմանելով, որ ավելի բարձր արժեքով գույքի օտարումն իրականացնելու նպատակով կառավարության առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվում է կազմակերպել դասական աճուրդ, որի արդյունքներից հետո վարչությունը կվերանայի իր մոտեցումները:
«Ես կարծում եմ, որ անակնկալ ու արտառոց ոչինչ չկա, քանի որ այս ընթացքում ձեւավորվել էր նաեւ հասարակական պահանջ, որպեսզի հանրության մոտ ոչ մի տեսակի մութ կետեր չմնան գործարքից: Մենք ընդամենը որոշել ենք գնահատված արժեքի 100 տոկոսի չափով գույքն օտարել աճուրդով: Դա իրենից ենթադրում է, որ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է մասնակցել աճուրդին եւ այդ գույքը ձեռք բերել: Ես չեմ կարծում, թե հասարակությունը դժգոհ է, որ ԱԳՆ-ի շենքը վաճառվում է: Ե’վ վարչության աշխատակիցները, ե’ւ ես տարբեր քննարկումների ենք մանակցել, ու այդպիսի խնդիր չի բարձրացվել: Բարձրացվել է, որ լինի ավելի թափանցիկ»,- լրագրողներին ասաց Արման Սահակյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ արտգործնախարարությունն իր աշխատանքները կշարունակի այդ շենքում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերող ընկերությունը չի կառուցի նոր շենք, իսկ այնուհետեւ բաժնետոմսերի փոխանակման ձեւով այդ երկու գույքերը կփոխանակվեն: Իսկ շենքի վաճառքից գոյացած գումարի մնացած մասը կա’մ կփոխանցվի պետական բյուջե, կա’մ կուղղվի գերատեսչական այլ կառույցների շինարարությանը:
Արման Սահակյանը նաեւ ասաց, որ ըստ աճուրդի կամ վաճառքի պայմանների, հստակ կարելի է նշել, որ այդ շենքը ձեռք բերվելուց հետո կդառնա հյուրանոցային համալիր, ինչպես նախատեսված է, իսկ նրա ճարտարապետական տեսքը կպահպանվի: