Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց N28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252044 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով: Սահմանվում է արժեքը` 13 223 413.6 հազ. դրամ, աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 13 223 413.6 հազ. դրամ կամ մոտ 28 միլիոն դոլար:
Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հաշվի առնելով, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է նաև Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար: