Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է. «Աճուրդի հանված տրանսպորտի նախարարության շենքի համար արդեն մի քանի ամիս է՝ գնորդ չի գտնվում: Վերջին անգամ այն աճուրդի է դրվել օրերս, չորրորդ անգամ, սակայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: Նալբանդյան 28 հասցեում գտնվող տրանսպորտի նախարարության շենքի օտարման մասին որոշումն ընդունվել էր կառավարության օգոստոսի 3-ի նիստում: Մեկնարկային գինը մոտ 13.2 մլրդ. դրամ կամ 27,5 մլն. դոլար էր: Բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը՝ 151.2 մլն. դրամ կամ մոտ 315 հազար դոլար: Շենքն աճուրդի հանելու որոշումը կայացվել էր դեռ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին: Վաճառքի գումարի 70%-ը կուղղվի պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե: Ըստ օրենքի՝ կառավարության որոշումից հետո վեցամսյա ժամկետում պետգույքի վարչությունը հնարավորություն ունի պարբերաբար աճուրդային մրցույթներ կազմակերպելու, այս շենքի վաճառքի վերջնաժամկետը հաջորդ տարվա փետրվարի 3-ն է, դրանից հետո այն նորից կհանձնվի կառավարության տնօրինությանը: Շենքի պոտենցիալ գնորդների տարբեր անուններ են շրջանառվում՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, որը բազմիցս հերքել է տեղեկությունը, և «Տաշիր գրուպ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: