|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է www.qahana.am թարմացված կայքէջի շնորհանդեսին:
Միջոցառմանը ներկա էր նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնոդական փախանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ողջունելով կայքէջի թարմացումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ծառայելու է հավատացյալ ժողովրդի հետ Արարատյան Հայրապետական թեմի կապի ամրապնդմանը:
Կայքում բացվել են «Հարցեր-պատասխան», «Աղոթքներ», «Հոգևոր-գրադարան», «Ս. Պատարագ» և այլ էջեր:
Կայքում ստեղծվել են բազմաթիվ հնարավորություններ Աստվածաշունչն էլ ավելի հեշտ հասկանալու և ըմբռնելու համար: Գոյություն ունի նաև «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը, որն ամեն օր թարմացվում է, մարդիկ կարող են կարդալ տվյալ օրվա հոգևոր պատգամը և սուրբգրքային ընթերցանությունը: Կայքում բացվել է նաև մանուկների համար էջ, կա մանկական գրադարան՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար: