Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստի վերաբերյալ օրվա ընթացքում կուսակցությունից եղան տարբեր մեկնաբանությունները: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, թե լինելու է ոչ թե նիստ, այլ խորհրդակցություն, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ «Երկիր»-ի հետ զրույցում վստահեցրել էր, թե ոչ մի նիստ էլ չի լինելու, իսկ պատգամավոր Հովհաննես Սահակյանըլ նշել էր, թե կես կամ մեկ ժամից ամեն ինչ պարզ կլինի, եւ հավանական էր համարել, որ նիստ, այդուհանդերձ, կլինի:
Նշենք, որ այս պահի դրությամբ ոստիկանները փակում են Մելիք-Ադամյան փողոցը եւ այն ազատում կայանված մեքենաներից, իսկ նման բան սովորաբար լինում է այն դեպքում, երբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցում է Սերժ Սարգսյանը:
Քիչ առաջ «Երկիր»-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը վերջնականապես հաստատեց, որ նիստ, իրոք, լինելու է, իսկ ոստիկանների ներկայությունն էլ խոսում է այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը նիստին ներկա է լինելու: Նիստի օրակարգը Հովհաննես Սահակյանին հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ` քննարկվելո՞ւ է ԲՀԿ-ի հարցը, թե՞ ոչ: