|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 5-րդ աղյուսակը: Նրա ընթացիկ վարկանիշը 2794 միավոր է:
Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (66-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Հրանտ Մելքումյանը (81-րդ, 2664):
Լավագույն եռյակում են` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2809), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 54-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 63-րդ (2403):