|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի մեր աղբյուրի տեղեկություններով` ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները կործանել են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ-հետախույզ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունում խոստացել են մի քանի ժամվա ընթացքում մանրամասներ ներկայացնել: Իսկ ադրբեջանական կողմը ո'չ հաստատում, ո'չ էլ հերքում է այդ տեղեկատվությունը:
Ի դեպ, ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները (ըստ որոշ տեղեկությունների` դրանք իսրայելական արտադրության են) պարբերաբար թռիչքներ են իրականացնում ԼՂՀ սահմանագծի երկայնքով:
15:25- ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 7.30-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչացվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, կատարվում է քննություն:
![]() |
![]() |
![]() |
![]() |