Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը մի շարք հարցեր է հարուցում. «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա չի բացառում, որ այդ թեմայով խոսակցություն լինի Ադրբեջան իր այցի ժամանակ: «Բարեկամական երկրին մեղմ կբացատրենք, որ ինչ-որ փուլում դա կարող է մեզ ձեռնտու չլինել, եւ հարցը կարգավորում է պահաջում»,- նշել է Իվանիշվիլին:
Նրա կարծիքով` դա հեշտ չի լինի, քանի որ երկաթուղու շինարարությունն արդեն սկսվել է: «Մենք պետք է հարգենք հարեւաններին եւ նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները, սակայն միաժամանակ հարցեր են ծագում, որոնք պատասխաններ են պահանջում: Մեր նախնիները մեզ եզակի աշխարհագրական վայր են թողել, եւ դա ճիշտ կիրառում ու խնամք է պահանջում, որպեսզի առավելագույնս կիրառվեն մեր հնարավորությունները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նախագծի իրականացումը սկսվել է 2007-ին: Կառուցվելու է Ախալքալաք-Կարս 98 կիլոմետրանոց երկաթուղի, որից 68 կմ-ը` թուրքական տարածքում, 30 կմ-ը` վրացական: Որոշակի վերակառուցում է անհրաժեշտ նաեւ Թբիլիսի-Ախալքալաք հատվածում: Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք -Կարս նախագիծը Հարավային Կովկասը Թուրքիայով Եվրոպային միացնելու հսկայական ծրագրի մի մասն է: Ենթադրվում է նաեւ Կարսից-Նախիջեւան երկաթգծի կառուցում. տեղեկացնում է Бизнес-Грузия-ն: