|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինհրապարակում ծանր իրավիճակ է ստեղծվել: Շինարարությունը սառեցված է, արդեն մի քանի ամիս է` թուրքական հատվածում աշխատանքներ չեն իրականացվում: Իրավիճակին ծանոթանալու համար Կարս է ժամանել Արդահանից թուրք պատգամավոր, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էնսար Օգյութի գլխավորած պատվիրակությունը. տեղեկացնում է Regnum-ը:
Տեղի իշխանությունների հետ զրույցից պարզվել է, որ մասնագետների եւ բանվորների խիստ կարիք կա: Դա պայմանավորված է նաեւ Թուրքիայի արեւելյան շրջաններից միգրացիայի մեծ տեմպերով:
Օգյութն այդ կապակցությամբ կոչ է արել նախաձեռնող երկրներին` Վրաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին, խորհրդակցություն անցկացնել: Նա նաեւ հավելել է, որ թեեւ խոստացվել էր երկաթուղին շահագործման հանձնել 2014-ին, հնարավոր է` այն պատրաստ չլինի նույնիսկ 2015-ին: