Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանի` Կապանից արձակած հրովարտակի` ընդդեմ Հրայր Թովմասյան, «անհամաչափ» գրչային հարված. լսել է Ստեփանավանում, երբ «էլիտան» մասնակցում էր Սուրեն Պապիկյանի հորեղբոր հոգեհանգստի արարողությանը:
«Էլիտան» ահավոր ընկրկել, զարմացած միմյանց են նայել` «էլի ի՞նչ է հորինել»՝ մտածել են: Ողջ գիշեր Փաշինյանը հինգ րոպեն մեկ ռեժիմով SMS-ներով «հախուռն» «ռմբակոծել» է իր թիմակիցներին` ով ինչ պիտի ասի, ինչ խոսի «չարիք» դարձած Թովմասյանի եւ նրա «գրիչի» մասին: «Ամենասեւ» գործը բաժին է հասել Ալեն Սիմոնյանին. նա համաժամանակյա պետք է «ցուցմունք» տար եւ Թովմասյանի, եւ, հատկապես, Վանեցյանի «մասով»:
Իսկ ընդհանուր հաշվով թիրախը եղել են «Հրապարակ» թերթն ու նրա խմբագիրը. Նիկոլը սիրում է վրեժի «տեսարաններ»: Ի դեպ, թիմում ոմանք (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան) շատ վաղուց իրենց հեռու են պահում Նիկոլից. սկսել են ոչ միայն կապեր հաստատել ընդդիմադիրների հետ, այլեւ որեւէ կերպ չմասնակցել-չարձագանքել Նիկոլի «հախուռն, տարերային» «զամաշկեքին»: