Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Թմրանյութերի օգտագործման տարածման հիմնախնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում, սակայն այս խնդիրն ավելի ահազանգող է դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության խորհրդի անդամ Վահան Դիլանյանը:
Թմրանյութերի տարածման եւ օգտագործման հիմնախնդրի հետ կապված Վ. Դիլանյանը առանձնացրեց երկու առանցքային խնդիր, որոնց պետք է հրատապ կերպով որեւէ լուծում գտնել: Առաջինը վերաբերում է դեղատներում բավականին էժան գնով վաճառվող դեղամիջոցներին, որոնք, միախառնելով բենզինին և ծծումբին, ստանում են կյանքի համար խիստ վտանագավոր թմրանյութեր:
Վ. Դիլանյանը նշեց, որ իրեփնց կազմակերպության արած հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ Հայաստանում ամեն օր երկու մարդ է մահանում` վերոնշյալ դեղերից պատրաստված խառնուրդների օգտագործման արդյունքում:
«Երկաչափական պրոգրեսիայով այս դեղերն օգտագործողների թիվն ավելանում է: Եվ մահվան դեպքերն էլ կավելանան, եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն: Ցանկցնաում ենք կոչ անել ՀՀ կառավարությանը, որպեսզի սահմանափակումներ կամ արգելափակումներ դնեն այս դեղերի վաճառքին հայաստանյան դեղատներում»,- ասաց Վահան Դիլանյանը:
Երկրորդ խնդիրը, որին անդրադարձավ Վ. Դիլանյանը Իրանի քաղաքացիների կողմից մաքսանենգ ճանապարոհով թրմանյութերի ներմուծումն է Հայաստան: Պետք է հասկանալ, թե ինչու՞ է հենց այդ երկրից բերվում թմրամիջոցը. «Հնարավոր է, որ Իրանի քաղաքացի է, բայց ազգությամբ ադրբեջանցի է: Օրինակ անցյալ տարի նման դեպք եղավ, երբ լրտես էր բռնվել, ով Իրանի քաղաքացի էր, բայց ազգությամբ ադրբեջանցի էր»:
Լրագրողների հետ հանդիպմանը եկել էին նաեւ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների երիտասարդկան թեւերի ներկայացուցիչները:
Նրանք ներկայացնում էին խնդիրը լուծելու իրենց տարբերակները` պետք է անել սա, պետք է անել այսպես, այնպես... Իսկ «Երկիր»-ի այն հարցին, թե այսօր դեկտեմբերի 1-ն է` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, հենց այսօրվա հետ կապված որեւէ միջոցառում անցկացնելու պլաններ ունե՞ն, պատասխանեցին, որ դեռ նոր են իրար հանդիպել, պետք է որոշեն անելիքները եւ միմյանց հետ համագործակցելու եզրերը: