ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը չափազանց երկար աշխատեց այդ կազմակերպությունում, և ժամանակն է, որպեսզի նա հանգստի գնա: Այս մասին ասել է Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Բին Համամը: «Այսօր յուրաքանչյուրը ձգտում է մեզ մեղադրել կոռուպացված լինելու մեջ: Հնարավոր է, որ մարդիկ այդպես մտածում են, քանի որ տեսնում են, թե ինչքան երկար է Բլատտերն աշխատում ՖԻՖԱ-ում: 35 տարին չափազանց շատ է: Կարևոր չէ, թե որքան արդար ես դու, մարդիկ միևնույն է քեզ կմեղադրեն, և դու չքմեղանք չունես այդ մեղադրանքների առաջ: Այդ պատճառով ես հավատում եմ, որ փոփոխությունները դրականորեն կազդեն»,-ասել է ԱՖԿ-ի նախագահը: