կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 03:46
Սպորտ

Քոուլը կլքի "Լիվերպուլը"

Քոուլը կլքի "Լիվերպուլը"

«Լիվերպուլի» կիսապաշտպան  Քոուլն այս ամռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ: «Կարմիրների» ղեկավարությունը դժգոհ է 29-ամյա ֆուտբոլիստի խաղից: Բացի դրանից`  ակումբի բյուջեին վնասում է նաև Քոուլի բարձր աշխատավարձը` շաբաթական 100 հազար ֆունտ:

«Առայժմ ամեն ինչ Քոուլի դեմ է: Քենի Դալգլիշը նոր «Լիվերպուլ» է հիմնում այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Էնդի Քերոլը և Լուիս Սուարեսը: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ համալրումներ ևս կլինեն: Ցավոք, դա նշանակում է, որ Քոուլն ավելորդ կլինի թիմի կազմում»,- ասել է ակումբի ներկայացուցիչը The Sun-ին: