Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Եվրամիությանը զգուշացրել է հումանիտար ճգնաժամի հնարավորության մասին: Դրա պատճառը, ըստ իրավապաշտպանների, տասնյակհազարավոր անօրինական միգրանտների հոսքն է դեպի Հունաստան:
Amnesty International-ն իր զեկույցում նշում է պարտադրված տեղահանվածների կենցաղային սարսափելի պայմանները, ապաստան տալու խնդրագրերին երկար ժամանակ ընթացք չտալը, ռասայական հողի վրա բռնությունները: Նշվում է, որ միգրանտների վրա հարձակումները շատացել են հունական պրոֆաշիստական «Ոսկե արշալույս» կուսակցության հեղինակության աճին զուգընթաց: Իրավապաշտպանները բերում են Թուրքիայից սիրիական փախստականներ տեղափոխող նավի օրինակը, որը միտումնավոր ջրասույզ է արվել հունական ոստիկանության կողմից, եւ մարդիկ ստիպված են եղել լողալով ափ հասնել:
Դեկտեմբերի 17-ին Հունաստանն ավարտել է ավելի քան 10 կմ երկաությամբ պատի շինարարությունը Թուրքիայի հետ ցամաքային սահմանի երկայնքով, որի նպատակը անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելն է: Շինարարության վրա ծախսվել է 3,2 մլն եվրո: Ներկայումս անօրինական միգրանտները Հունաստան մուտք գործելու համար ստիպված կլինեն անցնել փակոցները, որտեղ պարեկություն են անում Frontex առաքելության եվրոպացի եւ հույն սահմանապահները, կամ սահմանային Մարիցա գետը: Երրորդ` ամենավտանգավոր ճանապարհը Թուրքիան հունական կղզիներից բաժանող նեղուցն է: Անցյալ շաբաթ օրը Լեսբոս կղզու մոտ միգրանտներով նավակ էր խորտակվել. 20 մարդ զոհվել էր, 8-ը համարվում են անհայտ կորած: