|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կասկածներ է հայտնել Մոսկվայում` Բիրյուլեւոյի շրջանում, ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների օրինականության վերաբերյալ. հայտնում է Интерфакс-ը:
«Ռուս ոստիկանների կողմից սպանության կասկածանքով ավելի քան հազար ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունները խտրական բնույթ կրում են և ակնհայտ է, որ անօրինական են»,-հայտարարել է Amnesty International-ի ռուսական ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը:
Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ ներգաղթյալները իշխանությունների թողտվության արդյունքում ծայրահեղ խմբավորումների հարձակումների սովորական թիրախ են դառնում: