|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Եվրոպայի խորհրդին հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության ոտնահարումների կապակցությամբ:
«Շաբաթ օրը ավելի քան 80 խաղաղ ցուցարարների ձերբակալումը, որոնցից 30-ին այնուհետեւ պատժել են, տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն չկարողացավ բանաձեւ ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին: Սա ցուցադրում է, թե որքան լուրջ է իրավիճակը»,- ըստ contact.az-ի` ասել է միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալուսենը:
Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը եւ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը, դեմ արտահայտվելով քաղբանտարկյալների վերաբերյալ` պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի բանաձեւին, իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը: «Այժմ նրանք պետք է միջամտեն, որպեսզի չեղյալ հայտարարվեն շաբաթօրյա ակցիայի մասնակցության համար բանտարկության եւ տուգանքների վերաբերյալ դատավճիռները»,- նշել է Դալուսենը: