Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը դիմել է Կանադայի իշխանություններին` խնդրելով պատասխանատվության կանչել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին, որը, ըստ կազմակերպության, խախտել է միջազգային քրեական օրենսդրությունը` մասնակից լինելով մի շարք հանցագործությունների, այդ թվում` կտտանքների:
«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ կազմակերպության խնդրանքը պայմանավորված է Բուշի` հոկտեմբերի 20-ին Կանադա նախատեսված այցով:
«Քանի որ ԱՄՆ իշխանությունները մինչ օրս նախկին նախագահ Բուշին դատական պատասխանատվության չեն ենթրակել, անհրաժեշտ է միջազգային հանրության միջամտությունը: Եթե Կանադան միջոցներ չձեռնարկի նրա այցի ընթացքում, ապա կխախտի ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոնվենցիան եւ քամահրանք կցուցաբերի մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ»,- հայտարարել է Amnesty International-ի Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների հարցերով տնօրեն Սյուզան Լին:
Իրավապաշտպանները սեպտեմբերի վերջին կանադական իշխանություններին հուշագիր են ներկայացրել, որում Բուշին պատասխանատվության ենթարկելու ապացույցներն են: «Իրավախախտումները տեղի են ունեցել 2002-2009 թթ. ԿՀՎ-ի գաղտնի ձերբակալություննեի ծրագրի ընթացքում: Այդ խախտումների թվում են կտտանքներ, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, նաեւ բռնի անհետացումներ: Լինելով նախագահ` Ջորջ Բուշը թույլատրել է ԿՀՎ-ի գաղտնի ծրագրով ձերբակալվածների նկատմամբ կիրառել հարցաքննությունների վարման մի շարք ընդլայնված մեթոդներ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ոչ մի մարդ եւ ոչ մի երկիր չեն կարող բարձր լինել միջազգային իրավունքի նորմերից. շեշտում են իրավապաշտպանները: