Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում փողոցային ցույցերի ժամանակ բռնությունները պետք է հետաքննվեն։ Նշել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն՝ արձագանքելով հաղորդագրություններին, որ Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև կատաղի բախումներ են եղել, որոնք հանգեցրել են բազմաթիվ վնասվածքների և ձերբակալությունների։
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը հնարավոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել։ Իշխանությունների արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ, երբ դրանք բռնի բնույթ են ստանում, պետք է խստորեն համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։
Իրավապահները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Եթե դա հնարավոր չէ, ապա ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։