Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սահմանադրական բարեփոխումներին անցում կատարելը վաղ է մեր երկրի համար. այսօր լրագրողներին իր կարծիքը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Վաղ է անցում կատարել խորհրդարանական մոդելին: Սա ռիսկային փաստաթուղթ է, որ մարտահրավեր է այսօրվա իրականությանը, սակայն կարևոր է այն, որ այն առաջ նայող է: Ես, այնուամենայնիվ, չեմ կարող չողջունել այս փաստաթղթի որոշակի դրույթներ»,- ասաց տնտեսագետը: Նրա խոսքով`պետք է այնպես անել, որ տնտեսական կառավարման համակարգը համարժեք լինի ՀՀ պայմաններին և դառնա ավելի արդյունավետ:
Մանասերյանը նշեց, որ առաջիկա տարիներին Սահմանադրության նոր մոդելը կարող է համարվել կայացած:
«Սահմանադրական բարեփոխումները քաղաքական պասիվ ուժերին կստիպեն ակտիվանալ: Քիչ են քաղաքական կայացած կուսակցությունները: Նոր Սահմանադրությունը նոր պայմաններ կստեղծի»,- ասաց տնտեսագետը և հավելեց, որ ինքը միշտ ասել է` ընտրողը պետք է հնարավորություն ունենա հետ կանչելու իր ընտրած պատգամավորին, սակայն նոր Սահմանադրությունն այսպիսի հնարավորություններ չունի: