|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանի գործը, ով կասկածվում է 8-ամյա աղջկան մանկական պոռնոգրաֆիայում ներգրավվելու մեջ, գտնվում է դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում: Այն կքննվի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում:
Դավիթ Փահլևանյանը 2012թ. հուլիս ամսվա ընթացքում, համացանցից՝ հիմնականում Vkontakte.ru սոցիալական կայքից, իրեն պատկանող, անձնական օգտագործման համակարգչի և բջջային հեռախոսի մեջ ներբեռնել, պահպանել է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմեր, նկարներ և 9 մուլտեր: Այնուհետև դրանից գայթակղված, մանկահասակ՝ 8-ից 12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ անենալու, մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորությամբ, քողարկելով իր ինքնությունը, Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ Odnoklassniki սոցիալական կայքում 2012թ. օգոստոսի18-ին ծանոթացել է 2004թ.-ին ծնված մանկահասակ Դիանա Բ.-ի հետ։
Վարելով էլեկտրոնային նամակագրություն, վերջինիս մոտ հետաքրքրություն առաջացնելու նպատակով, խաբեությամբ ներկայանալով որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ գբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել հատուկ ֆիլմերում և սերիալներում, գայթակղելով, որ այդպիսով երեխան սեփական վաստակով գեղեցիկ հագուստներ և քաղցրավենիք գնելու հնարավորություն կունենա։
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային նամակագրություն վարելու և հոգեբանական հնարքներ կիրառելու եղանակով, փորձել է ներազդել Դիանա Բ.-ի վրա, նրան դարձնել ենթարկվող և կառավարելի: Այդ ընթացքում փորձելով կատարել ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ` խոսել է տղամարդու և մանկահասակ աղջիկ երեխայի միջև հնարավոր սեռական հարաբերությունների, այդ ընթացքում հաճույք ստանալու, դրանց եղանակների, այդ թվում խաթարված ձևերի, սեռական օրգանների նշանակության մասին և համոզել այդ ամենը զգալու և փորձելու համար իր հետ ունենալ սեռական հարաբերություններ: Հետագայում նրա մասնակցությամբ ֆիլմերում նման սյուժեներով տեսարաններ նկարահանելու ակնկալիքով՝ փորձել է ներգրավվել երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն։
Սակայն Դավիթ Փահլևանյանի հանցանքն ավարտին չի հասցվել, քանի որ Դիանա Բ.-ն նրա նամակագրության և առաջարկի մասին ի սկզբանե տեղեկացրել է մորը, որը հանցավորի ինքնությունը բացահայտելու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, հանդես գալով աղջկա անունից շարունակել է վարել նամակագրությունը, միաժամանակ այդ մասին տեղեկացնելով ոստիկանությանը։
Դավիթ Փահլևանյանը վստահ լինելով, որ կարողացել է համոզել Դիանա Բ.-ին գալ հանդիպման՝ խաթարված ձևով իր հետ սեռական հարաբերություն ունենալու և այդ ամենը տեսագրելու նպատակով, 2012թ. օգոստոսի 22-ին գնացել է ժամադրության վայր, որտեղ բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Այսպիսով, Դավիթ Փահլևանյանը կատարել է արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով և 34-166-րդ հոդվածի 1-ին մասով։
Դավիթ Փահլևանյանը կալանավորված է:
Գործը դատարան է ստացվել 2012թ. դեկտեմբերի 11-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննություն: