Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել 2008թ-ին մանկահասակ երեխայի սպանության վերաբերյալ գործը: Գործով մեղադրյալը Աշտարակի բնակիչ 39-ամյա Արմինե Խաչատրյանն է: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմինե Խաչատրյանն անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռևս չպարզված օրը, իր ամուսին Հ.Հարությունյանի և Ա.Կարապետյանի մանկահասակ դստերն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան:
Նախաքննությամբ պարզվել է, որ փոքրիկի սպանության մեջ մեղադրվող կինն ունի հոգեական առողջության հետ կապված որոշ խնդիրներ և սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով:
Երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ երեխան մահացել է նրա նկատմամբ կիրառված բռնության հետևանքով. պատճառվել են գանգուղեղային բութ վնասվածքներ. մասնավորապես ճակատոսկրի աջ և ձախ կեսերի, աջ և ձախ գագաթոսկրերի վերնոսկրային, ապոնևրոզային, ներոսկրային արյունազեղումներ, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է՝ գլխին հարվածներ հասցնելու հետևանքով, կենդանության օրոք, որոնք ունեն առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ, և դրանք (վնասվածքները) տվյալ դեպքում բերել են մահվան: Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխայի սպանության մեջ մեղադրվող կնոջ մոտ հայտնաբերվել է «Թուլամտություն անհայտ ախտածագման»:
Հիշյալ գործը մակագրվել է Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: