| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնը մեկնարկել է:
Երեկ Գեղագիտության ազգային կենտրոնում փառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Շամիրամ և Կլեոպատրա» ներկայացումը: Ներկայացման ռեժիսորը Ալլա Բունիաթյանն է, իսկ դերասանուհինները` Երևանի թատերական ինստիտուտի ուսանողուհիներ Լիանա Ավետիսյանը /Կլեոպատրա/, Եվա Խաչատրյանը /Շամիրամ/:
Ներկայացումը ընտանեկան երջանկության մասին է, որը վերափոխում է անհանդուրժող, հավերժ տարաձայնությունների մեջ գտնվող թագուհիներին` պարգևելով նրանց կանացի երջանկություն:
Փառատոնի հանձնաժողովի նախագահ Լևոն Իվանյանն առաջին հերթին կարևորեց այն հանգամանքը, որ բեմում խաղում էին անփորձ դերասաններ, բայց նրանք պետք է կարողանային բեմից փոխանցել տրամադրություն:
«Որպես ժյուրիի անդամ և որպես հանդիսատես` կարևորում եմ դերասանական խաղը, վարպետությունը, որոնք կազմում են ներկայացման էությունը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Բարսեղյանը` հավելելով, որ ներկայացման թեման ազնիվ էր և արդիական` ներկայացնում էին մշտնջենական պայքարը կին-տղամարդ փոխհարաբերություններում:
Նշենք, որ յուրաքանչյուր ներկայացումից հետո ժյուրին փակ դռների ետևում քննարկում է ներկայացումը: