Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ` մարտի 29-ի երեկոյան, Արմավիր քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 29-ամյա Մեսրոպ Ղուրշուդյանի կախված դին: Նա ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող էր` կոչումով կապիտան: Նշենք, որ մահացածն Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ էր, Արմավիրում բնակվում էր վարձով:
Հնաբերդի գյուղապետ Գոռ Հունանյանը Yerkir.am-ին պատմեց, որ Մեսրոպ Ղուրշուդյանը կնոջ և դստեր հետ էր բնակվում Արմավիրում վարձակալած բնակարանում: «Չեմ պատկերացնում`ինչ տիպի խնդիրներ կարող էր ունենալ ու ինչու պետք է գնար այդ քայլին: Նորմալ, լավ ընտանիքի տղա էր, ոչ մի վատ բան չենք տեսել նրանից: Նրա կինը երեխայի հետ եկել էր գյուղ, ու արդեն 4-5 օր է գյուղում են, Մեսրոպն էլ, քանի որ աշխատանքի էր, մնացել էր Արմավիրում, ու երեկ էլ էդ դեպքը եղել է»,- ասաց գյուղապետը: