կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 22:55
Հասարակություն

Սպանություն Արցախում. տղամարդը հրկիզել է մեքենան, որի մեջ իր կինն է եղել

Սպանություն Արցախում. տղամարդը հրկիզել է մեքենան, որի մեջ իր կինն է եղել

Քաղաքացին հրկիզել է մեքենան, կինը մահացել է, իսկ ինքը տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Ապրիլի 26-ին ժամը 14:55-ին ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:

Կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։

ՆԳՆ ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։

Պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։

Իսկ վերջինս ստացած տարբեր աստիճանի այրվածքններով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։