Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-ին լրանում է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի բեմական գործուներության 65 տարին, որը վարպետը կնշի Ա. Սպենդիարյանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգին վարպետը խոստանում է հանդես գալ նոր մեղեդիների ու իր իսկ հեղինակած երգերի կատարումներով, որոնք դեռևս չեն հնչել:«Վաղուց Երևանում համերգ չէի տվել և այս տարի որոշեցի, յուրովի ներկայանալ հայ հանդիսատեսին:Կարծում եմ, որ նման համերգ դեռևս չի եղել, սա իր տեսակի մեջ անկրկնելի է»,-ասաց Ջ. Գասպարյանը`հավելելով, որ iնքը աշխարհի ամենաերջանիկ մարդն է, քանի որ շուրջ 65 տարի ներկայացրել է հայ ազգի դիմագիծը:
Համերգին իրենց կատարումներով հանդես կգան լավագույն երաժիշտներ ու հանրահայտ երգիչներ` Ջիվան Գասպարյան կրտսերը, Աննա Մաիլյանը, Արմեն Բաբախանյանը և այլք:
Ջիվան Գասպարյան կրտսերի խոսքերով մարդ միշտ սովորելու կարիք ունի իր մեծերից.«Ես էլ շատ բան եմ սովորել իմ վարպետից և իմ հաջողությունների համար պարտական եմ նրան»,-նշեց դուդուկահարը:
Համերգի կազմակերպիչ Թովմաս Մարտիրոսյանն էլ հավելեց, որ համերգից հետո նախատեսվում է վարպետի ձայնասկլավառակի շնորհանդեսը: «Սպասվում է նաև համերգ Գյումրիում, սակայն մի տարբերությամբ, որ այնտեղ տոմսերը չեն վաճառվելու»,-ավելացրեց Մարտիրոսյանը:
Երաժիշտ Արմեն Բաբախանյանր խոսելով նախատեսվող համերգից, ասաց, որ մեծ սիրով է ընդունել Ջ. Գասպարյանի առաջարկը:
Հարցին , թե արդյո՞ք համերգից հետո Ջ. Գասպարյանը պատրաստվում է լքել բեմը. վարպետը պատասխանեց.«Ես բեմը նպատակ չունեմ թողնել, ուղղակի ցանկանում եմ հանգիստ կյանք վարել»:
Պերճուհի Գեւորգյան