|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը այս օրերին Կեմերովոյում անցկացվող Crescendo երաժշտական փառատոնին ելույթ կունենա` որպես դիրիժոր:
Նվագախմբի մամուլի ծառայությունից yerkir.am-ին տեղեկացրին, որ նվագախմբի դիրիժորներն են նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յուրի Տկաչենկոն և միջազգային մրցույթների դափնեկիր Տաո Լինը:
Երիտասարդ աստղերի մասնակցությամբ վեց համերգ տեղի կունենա: Կուզբասում անցկացվող Crescendo փառատոնի ծրագիրը, բացի դասական երաժշտության համերգներից, ներառում է նաև կամերային համերգ:
Երիտասարդ կատարողների փառատոնի կազմակերպման գաղափարը ներկայացրել է հայտնի ռուս պրոդյուսեր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Սմելյանսկին: