կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 15:11
Մշակույթ

Ֆրանսիայում Սերգեյ Սմբատյանը, բացառության կարգով, շքանշանով պարգևատրվեց

Ֆրանսիայում Սերգեյ Սմբատյանը, բացառության կարգով, շքանշանով պարգևատրվեց

Հունիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, իսկ երեկ «Դեբյուսի» համերգասրահում համերգով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական նվագախումբը /դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/: Ի դեպ, Սմբատյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից արժանացել է արվեստի ու գրականության բնագավառում շքանշանի ասպետի կոչմանը:

Yerkir.am-ի հետ զրույցում նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ իրենց համար մեծ պատիվ է նման շքանշանի արժանանալը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ շքանշանը սովորաբար շնորհում են 30 տարեկանից բարձր արվեստագետներին /Սերգեյ Սմբատյանը 27 տարեկան է/, և ամենաերիտասարդը եղել է 2013-ին այս կոչմանն արժանացած` 30-ամյա դաշնակահար Լանգ Լանգը:

«Սերգեյը նաև առաջին հայն է, որը նման կոչման է արժանանում: Այս ամենը Սերգեյի, նվագախմբի մեծ աշխատանքի արդյունքն է: Նվագախմբի ոգևորվածությունը մեծ է, կարելի է ասել` ամբողջ նվագախմբի շքանշանն է, քանի որ բոլորս մի մեծ թիմ ենք»,- ասաց Տեր-Հովակիմյանը:

 

Լուսանկարը` panarmenian.net