Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին, ում ուղեկցել են նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու ընկերության այլ պաշտոնյաներ:
Կաթողիկոսը շնորհավորել է Վոզնյակին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նրան շնորհված մրցանակի առիթով: Նա ընդգծել է, որ այցի ընթացքում Վոզնյակն առիթ պիտի ունենա ճանաչելու հայ ժողովրդին եւ նրա հոգեւոր ուժի արգասիքներն ու դարերով կերտած արժեքները:
Կաթողիկոսն օրհնել է անհատական համակարգչի ստեղծողին` մարդկությանը բերած օգտակար ծառայության համար` մաղթելով նորանոր ներշնչանքներով առավել մեծ թռիչք հանուն մարդկային կյանքի զարգացման:
Իր հերթին Apple ընկերության համահիմնադիրը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունելության եւ ջերմ զրույցի համար: Սթիվեն Վոզնյակը Գարեգին Բ-ին է ներկայացրել նաեւ Apple-ի հետագա զարգացման իր տեսիլքը:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կրոնի եւ գիտության փոխհարաբերություններին: Կարեւորվել է, որ աստվածապարգեւ շնորհները եւ գիտելիքը եւ նշվել, որ գիտության առաջընթացը պետք է ծառայի միմիայն մարդկության բարօրությանը: