կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 02:10
Առանց Կատեգորիա

Apple-ն ու Google-ը նորից մրցում են

Apple-ն ու Google-ը նորից մրցում են

Apple-ը նոր անվճար ծառայություն է առաջարկում իր հաճախորդներին՝ «Find my iPhone» (գտիր իմ iPhone-ը): Ծառայությունն օգնում է գտնել կորած iPhone-ը, iPad-ըկամ iPod Touch-ը:

 

Եթե դուք կորցրել եք ձեր հեռախոսը, կամ գիտեք, որ մոտակայքում է, սակայն ձայնն անջատված է, և չեք կարողանում գտնել, ապա դուք կարող եք հատուկ վեբ կայքի օգնությամբ գտնել նրա գտնվելու վայրը: «Find my Phone» ծառայությունը կորած սարքի ներքին GPS սենսորի օգնությամբ ցույց է տալիս նրա վայրը: Իսկ եթե հեռախոսի վրա կա կարևոր ինֆորմացիա, ապա կարող եք նաև արգելափակել այն:

 

Այս ծառայության համար Apple-ը նախկինում տարեկան 100 ԱՄՆ դոլար էր գանձում իր հաճախորդներից: Սակայն, տեսնելով մրացկցությունը Google Android-ի հետ, որը նմանատիպ ծառայություններն անվճար է մատուցում, Apple-ը ծառայությունն անվճար է դարձրել նրանց համար, ովքեր սարքը թարմացրել են վերջին iOS 4.2 ծրագրով: