|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Apple» ապրանքանիշը ճանաչվել է աշխարհում ամենաթանկը՝ ըստ Brand Finance Global 500-ի ամենամյա վարկանիշի: Ընկերությունը առաջ է անցել Microsoft, Google և Amazon կորպորացիաներից, հայտնում է Brand Finance միջազգային խորհրդատվական կազմակերպությունը:
Ըստ նրա տվյալների՝ 2023 թվականին Apple ապրանքանիշի արժեքն աճել է 74%-ով՝ հասնելով 517 մլրդ դոլարի, երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, որի բրենդի արժեքը կազմել է 340 մլրդ դոլար (աճը՝ 78%)։ Երրորդ տեղում Google-ն է, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 333 մլրդ դոլար (աճի տվյալներ չեն ներկայացվում)։ Ընկերությունն այս տարի չի հրապարակել ռուսական ապրանքանիշերի վերլուծություն։