կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 10:09
Առանց Կատեգորիա

Աննա Հակոբյանի «փողահավաքն» այս անգամ «օրհնել» են մշակութային դեմքերը, որ քննադատություն չհնչի. «Հրապարակ»

Աննա Հակոբյանի «փողահավաքն» այս անգամ «օրհնել» են մշակութային դեմքերը, որ քննադատություն չհնչի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ ունեւորներին հավաքելը եւ նրանց համար աճուրդներ կազմակերպելը։ Այս անգամ մի տարբերություն կար՝ մշակութային դեմքեր էլ էին ներկա եւ իրենց ներկայությամբ կոչված էին փողահավաքն «օրհնելուն», որ քննադատություն չհնչի, ինչը, ի դեպ, իշխանական խոսափողները «հաչոց» են անվանում։

Մի տարբերություն էլ կար․ վարչապետի տիկինը փորձել էր այնպիսի ելույթ ունենալ, որ ներկաները ոչ միայն փող տային, այլեւ կարեկցանքով լցվեին իր եւ ողջ ակցիայի հանդեպ, քանի որ իրենք ծանր, տանջալից աշխատանք են կատարում՝ նորոգում են, բուժում են, կարիքներ են հոգում մեր նման «ապերախտ» հասարակության համար, որն ի վիճակի չէ հասկանալ ո՛չ բարեգործության իմաստը, ո՛չ գիտակցել, որ դա արվում է կամավոր։

Ոչ էլ ըմբռնել, որ մեր փողատերերն ամեն մեկը մի սրբություն է՝ անշահախնդրության եւ հայրենասիրության մարմնացում, որոնք պատրաստ են յուրաքանչյուր կարիքավորի ձեռքը բռնել, ամեն քանդված դպրոցի ու մանկապարտեզի սանի համար հոգի տալ։ Իսկ դրամահավաքին ներկաների թվում էին ոչ միայն բոլոր իշխանությունների կողքին կանգնած Տիգրան Մանսուրյանը, այլեւ, օրինակ, Գաբրիել Ջեմբերջին՝ Լեւոն Սարգսյանի բիզնես-պարտնյորը, որը, թվում է, պետք է նստած լիներ Լեւոն Սարգսյանի կողքի «կամերում»։ Կամ՝ ՍԱՍ-ի Արտակը, ում ընկերությունում 2017-ի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած ժողովը պետք է ընտրակեղծարարության ցանկը գլխավորեր։

Բարեգործության մասին սրտառուչ ճառեր ասողները մի հարցի էլ պետք է պատասխանեն՝ այդ մարդկանցից ո՞ր մեկը կբացեր իր քսակը, եթե դրամահավաքը ոչ թե վարչապետի կինն աներ, այլ ուրիշ հիմնադրամի ղեկավար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։