Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Apple ընկերությունը պետք է Իռլանդիային վերադարձնի 13 միլիարդ եվրո հարկերի տեսքով՝ հարկային ոլորտում եվրոպական կանոնակարգերը խախտելու համար։
CNBC-ն հաղորդում է, որ նման որոշում է կայացրել Լյուքսեմբուրգում գործող Եվրոպական միության արդարադատության դատարանը։
Եվրոպական հանձնաժողովը դեռ 2016 թվականին Apple-ին կարգադրել էր 13 միլիոն եվրոյի չափով հարկեր վճարել Իռլանդիային՝ նշելով, որ iPhone արտադրող ընկերությունը օգուտ է քաղել Իռլանդիայում հարկերի հետ կապված երկու որոշումներից, որոնք արհեստականորեն նվազեցրել են Apple-ի հարկային բեռը: 2003-2014 թվականներին ընկերությունը հնարավորություն է ստացել իր եվրոպական բիզնեսից եկամտահարկ վճարել 0,005 տոկոսից մինչև 1 տոկոսի չափով՝ Իռլանդիայում գործող 12,5 տոկոսի փոխարեն։
2019 թվականին Apple-ը և Իռլանդիան բողոքարկել էին Եվրահանձնաժողովի որոշումը։ 2020 թվականին Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը չեղարկել էր Եվրահանձնաժողովի որոշումը՝ համարելով, որ ապացուցված չէ, որ Իռլանդիան հարկային արտոնություններ է տվել Apple-ին։ Եվրահանձնաժողովը բողոքարկել է դատարանի որոշումը, որից հետո դատավարությունը փոխանցվել է Եվրոպական միության արդարադատության դատարանին։
Ի դեպ, դատարանի որոշման հրապարակումից առաջ Apple-ը ներկայացրել էր iPhone 16 հեռախոսի նոր մոդելները, Apple Watch Series 10 և Apple Watch Ultra 2 էլեկտրոնային ժամացույցները և Airpods 4 ականջակալները։