|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն` նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան հանրապետության տարածքը կգտնվի հյուսիսարևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության տակ:
Նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան և 12-ին սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն:
Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23մ/վրկ. արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը և 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 12-ի երեկոյան հնարավոր է ձյուն: