|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին չեղյալ հայտարարված համերգի փոխարեն նույն օրը կայանալու է Ալեսանդրո Սաֆինայի համերգը` ժամը 21-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Տոմսերի գինը մնալու է նույնը, եւ Սեզարիայի Էվորայի համերգի տոմս գնած անձինք կարող են մասնակցել նոր համերգին: Իսկ ովքեր չեն ցանկանա մասնակցել, կարող են հետ տալ տոմսերը:
Սեզարիա Էվորայի համերգից մոտ 400-450 տոմս արդեն վաճառվել է, մեծ մասամբ հրավիրատոմսեր էին բաժանվել: